Լրահոս
Իրավական
16:11
30.08.22
748

Ինչի՞ համար է Միքայել Արզումանյանը ձերբակալվել, ի՞նչ մեղադրանք է նրան առաջադրվել

Img default alt hy

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Քննչական կոմիտեն այսօր ձերբակալել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին։ 

Oragir.news-ը տեղեկացավ, որ քննչականը արդեն իսկ հարուցված քրեական գործով տվյալներ է ձեռք բերել, որ Արզումանյանը ենթադրաբար անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: 

Oragir.news-ի աղբյուրը փոխանցեց, որ նա հսկող դատախազի որոշմամբ ներգրավվել է որպես մեղադրյալ։