Լրահոս
Հասարակական
17:00
03.09.22
77

Իջևանում հրդեհը չի հաջողվում մարել. 9 հեկտար տարածք արդեն այրվել է

Իջևանում 9 հեկտար տարածք է այրվել 4 օր առաջ քաղաքի գինու գործարանի տարածքում բռնկված հրդեհի պատճառով: 

Փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներն այսօր վերսկսել են: 

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ՊՆ մեկ ուղղաթիռ: