Լրահոս
Միջազգային
16:53
30.12.25
221

ԻՀՊԿ-ն կառավարությանը կոչ է արել արձագանքել բողոքի ցույցերին

Img default alt hy

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) առնչվող «Ղոդս» տելեգրամյան ալիքը մտահոգություն է հայտնել Թեհրանում խանութպանների խաղաղ գործադուլի և շուկայում տիրող քաոսի կապակցությամբ։

Ալիքը, ընդգծելով տնտեսական ճգնաժամի խորացումը, նշել է, որ իրավիճակին պատշաճ արձագանք չտալը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել։

Հրապարակման մեջ նշվել է, որ պաշտոնական կառույցները պետք է համարժեք պատասխան տան ժողովրդի բողոքներին։ Հակառակ դեպքում, նախազգուշացվել է, որ առկա լարվածությունը կարող է հող նախապատրաստել Իսրայելի հետ նոր պատերազմի համար։