Լրահոս
Հասարակական
20:12
13.11.25
1 383

Ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խnւնտային․ Միքայել Սրբազանի կոչը` կալանավայրից

Img default alt hy

Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ, լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։ Այս մասին գրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՔԿՀ-ից։

«Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի։

Աստված պահապան ձեզ և բոլորիս»,-գրել է նա։