Լրահոս
Միջազգային
18:12
03.01.26
345

Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Մադուրոյին և նրա կնոջը

Img default alt hy

ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանում։
 

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել թմրանյութային ահաբեկչության, կոկաինի ներմուծման դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի ապօրինի պահման, ինչպես նաև գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման դավադրության համար՝ ընդդեմ Միացյալ Նահանգների»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազը X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ-ն լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային։

Թրամփը հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։