Լրահոս
Միջազգային
17:45
13.11.25
97

Ի՞նչ են քննարկել Իրանի և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ժամանակ

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալլահ ալ-Թանիի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները:

Ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակելու կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Իրանի և Կատարի արտգործնախարարները նաև մտահոգություն են հայտնել Պակիստանի և Աֆղանստանի միջև լարվածության վերաբերյալ և ընդգծել խաղաղությունն ու կայունությունը պահպանելու նպատակով տարածաշրջանային համագործակցությունը շարունակելու կարևորությունը։

Բացի այդ, նրանք քննարկել են Գազայի հատվածում վերջին զարգացումները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից վերջերս ներկայացված բանաձևի նախագիծը՝ ընդգծելով Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։