Լրահոս
Հասարակական
13:45
26.07.25
484

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Հուլիսի 26-ի գիշերը և երեկոյան, 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 26-ին գիշերը և կեսօրից, 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճան 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 27-29-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։