Լրահոս
Հասարակական
14:45
17.07.25
265

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Ուշադրություն

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 17-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հուլիսի 16-20-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։