Լրահոս
Հասարակական
21:15
26.07.25
176

Հրշեջ-փրկարարները կանխել են երկհարկանի տան տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում բնակելի տուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են երկհարկանի տան տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերի մի մասը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։