Լրահոս
Հասարակական
09:50
04.09.22
126

Հրդեհ` Խոտ գյուղի մոտակայքում

Img default alt hy

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19։57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 21:44-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: