Լրահոս
Տարածաշրջան
23:40
19.07.25
219

Հրդեհ՝ Իրանում նավթավերամշակման գործարանում

Img default alt hy

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը վերահսկողության տակ է։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Աբադանի նավթավերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի ծառայությանը։

«Արտակարգ իրավիճակների արձագանքման ուժերը ներկայումս աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես փոխանցում է Tasnim-ը՝ նավթավերամշակման գործարանում արտադրությունը շարունակվում է առանց ընդհատումների։