Լրահոս
Հասարակական
19:35
31.08.22
177

Հրդեհ՝ Գեղաձոր գյուղում. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Img default alt hy

Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։16-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 15։16-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: