Լրահոս
Երևան
10:46
13.07.22
158

Հրդեհ՝ Երևանի Սաֆարյան փողոցում. այրվել է ավտոմեքենա

Img default alt hy

Հուլիսի 13-ին՝ ժամը 03։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 142 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։29-ին, մարվել՝ 03։45-ին։ Այրվել են «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: