Լրահոս
Հասարակական
19:13
30.09.22
144

Հրդեհ է բռնկվել Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում

Img default alt hy

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։54-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։00-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։