Լրահոս
Հասարակական
18:00
30.08.22
132

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի Լճաշեն գյուղում

Img default alt hy

Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի մոտակա դաշտերում այրվում է հացահատիկի հնձած արտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 80 հա հնձած արտ։