Լրահոս
Հասարակական
18:04
01.09.22
159

Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Կույրերի շենքի տանիքում

Img default alt hy

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի Կույրերի շենքի երեք հարկանի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։