Լրահոս
Իրավական
23:20
02.09.22
111

Հրազդանում 40-ամյա տղամարդը մեքենայից 850 000 դրամ է գողացել

Img default alt hy

Օգոստոսի 22-ին՝ ժամը 02։20-ին, Հրազդան քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 14։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում կայանված Տոյոտա մակնիշի իր մեքենայից, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են 850 000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը և մեքենայի տեխանձնագիրը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 40-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: 40-ամյա տղամարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն: