Լրահոս
Միջազգային
12:00
10.07.22
825

Հրաձգություն ՀԱՀ-ում․ առնվազն 14 զոհ կա

Img default alt hy

ՀԱՀ Յոհանեսբուրգ քաղաքի ծայրամասում գտնվող բարում հրաձգության հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, հայտնել է eNCA հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սոուետոյի արվարձանում շաբաթ լույս կիրակի գիշերը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ևս 10 մարդ վիրավորվել է, նրանցից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննում են կրակոցները։