Լրահոս
Միջազգային
14:54
30.06.25
133

Հուժկու ցույցեր ու ձերբակալություններ են Սերբիայում. տուժել է 48 ոստիկան

 

Նոր խռովություն է հասունանում Սերբիայում: Հազարավոր ցուցարարներ կիրակի փողոցներ են փակել մի քանի քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Բելգրադում՝ պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված համախոհներին: Անցած շաբաթ էր Բելգրադում վերսկսել հակակառավարական զանգվածային հանրահավաքը, որի ընթացքում ցուցարարներ էին ձերբակալվել: