Լրահոս
Միջազգային
22:50
17.09.22
103

Հունաստանը ողջունել է Վաշինգտոնի որոշումը, Թուրքիան՝ դատապարտել

Img default alt hy

Հունաստանի արտաքին գործերի նախարարը ողջունել է Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն ամբողջությամբ չեղարկելու Վաշինգտոնի որոշումը։

«Հունաստանը Կիպրոսի և Միացյալ Նահանգների հետ կշարունակի աշխատել Միջերկրական ծովի արևելյան հատվածում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա»,- շեշետել է Նիկոս Դենդիասը:

Անկարան նույնպես արձագանքել է, դատապարտել Կիպրոսի դեմ զենքի էմբարգոն չեղարկելու մասին Վաշինգտոնի որոշումը։

«ԱՄՆ վարչակազմի գործողությունները չեն նպաստում Կիպրոսի հարցի կարգավորմանը: Կղզում սպառազինությունների մրցավազք կսկսվի»,- ասված է հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Անկարան Վաշինգտոնին կոչ է արել վերանայել իր որոշումները։