Լրահոս
Առողջապահական
12:28
11.07.22
192

հուլիսի 4-10-ը հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, առողջացել է 226 քաղաքացի

Img default alt hy

Հուլիսի 4-10-ը Հայաստանում իրականացվել է 5256 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, առողջացել է 226 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423771 դեպք, որոնցից 413043-ը՝ առողջացած:  

Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան  դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 142 709 թեստավորում: