Լրահոս
Աշխարհ
11:17
13.07.22
164

Հորդառատ անձրևներ՝ Հնդկաստանի հարավ-արևմուտքում․ 18 մարդ մահացել է

Img default alt hy

India TV հեռուստաալիքը հայտնում է, որ Հնդկաստանի տարբեր նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 18 մարդ է մահացել:

Տեղատարափ անձրևներ են Թելանգանա, Գուջարաթ, Մահարաշտրա և Մադհյա Պրադեշ Նահանգներում: Ջրհեղեղներ են գրանցվել նաև Կարնատակա նահանգում։ 

Օդերևութաբանները կանխատեսում են նոր տեղատարափ անձրևներ առնվազն առաջիկա օրերին: