Լրահոս
Միջազգային
11:45
18.07.25
101

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

Img default alt hy

Հնդկաստանը հաջողությամբ իրականացրել է Prithvi-II և Agni-I փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ: 

Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։

Փորձարկումները տեղի են ունեցել Օդիշայի նահանգի Չանդիպուրի զինափորձարանում: Հրթիռների արձակումն իրականացվել է Ռազմավարական ուժերի հրամանատարության հսկողության ներքո: 

«Բոլոր տեխնիկական և շահագործման պարամետրերը հաստատվել են», - ընդգծել են Հնդկաստանի ռազմական գերատեսչությունում:

Prithvi-II-ը և Agni-I-ը Հնդկաստանի ռազմավարական զինանոցի մի մասն են և նախատեսված են բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու համար: Prithvi-II-ը կարող է կրել 0,5-ից մինչև 1 տոննա զանգվածով մարտալիցք, դրա թռիչքի հեռահարությունը կազմում է 250-ից մինչև 350 կմ: Այն հանդերձված է հրթիռներից խույս տալու տեխնոլոգիաներով և օգտագործում է դեպի թիրախն ուղղորդման նորագույն համակարգ: 

Agni  շարքի բալիստիկ հրթիռները ստեղծվել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության կառավարվող արկերի մշակման համալիր ծրագրի շրջանակներում: Երկրի սպառազինության համակարգում կան չորս տեսակի այդպիսի հրթիռներ: Agni-I-ի թռիչքի հեռահարությունը հասնում է 700 կմ-ի: