Լրահոս
Տարածաշրջան
17:55
29.08.22
101

Հնարավոր է` հաճախակի բռնկվող հրդեհները դիվերսիայի հետևանք են.Ղարիբաշվիլի

Img default alt hy

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի բացառել, որ երկրում հաճախակի բռնկվող հրդեհները դիվերսիայի հետևանք են, փոխանցում է «Aliq.ge»-ն։

Նրա խոսքով՝ նկատի առնելով երկրի ներսում գործող «ավերիչ ուժերը», հետաքննությունը պետք է աշխատի բոլոր վարկածների ուղղությամբ։

«Կասկածելի է, որ հրդեհներ են եղել միաժամանակ մի քանի թաղամասերում ու մարզերում: Շատ հրդեհների դեպքում զգացվում էր, որ գուցե անզգուշությունից, շոգից է եղել։

Վարկած կա, որ դա կարող է դիվերսիա լինել։ Ոչինչ չի բացառվում, հետաքննությունը պետք է աշխատի բոլոր ուղղություններով», — կառավարության նիստում ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում երկրում աճել է հրդեհների թիվը, անտառային հրդեհները` ներառյալ։