-
Աշխարհ
Էստոնիայում հինգ երեխա է վարակվել սալմոնելոզով ուկրաինական լապշայի պատճառով․ ԶԼՄ
23:4516.06.26 -
Միջազգային
Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով, եթե Իսրայելը շարունակի խախտել Լիբանանում հրադադարը
23:3016.06.26 -
Հասարակական
1 զոհ․ 4 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են են իրանական համարանիշներով բեռնատարը և «Mercedes»-ը
22:3616.06.26 -
Միջազգային
Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նավթի շուկայի և բաժնետոմսերի վրա․ Մերց
22:3016.06.26 -
Հասարակական
Տանջվում ենք, հետո քոռ ու փոշման նստում. ռուսական շուկայից զրկված հայ գյուղացին ապրելու խնդիր ունի
22:1516.06.26 -
Հասարակական
7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղը
22:0016.06.26 -
Քաղաքական
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներ
21:4616.06.26 -
Միջազգային
Բրիջիտ Մակրոնն իր ամուսնու փոխարեն արժանացավ Թրամփի ամուր ձեռքսեղմմանը․ Ֆիլիպո
21:2516.06.26 -
Քաղաքական
Մահացած ծնված երեխա է TRIPP-ը. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մշուշոտ է դարձնում Թրամփի ուղու ճակատագիրը
21:1516.06.26 -
Միջազգային
Լա Մանշում ռուսական ֆրեգատը նախազգուշական կրակոցներ է արձակել. Մեծ Բրիտանիան հետաքննում է դեպքը
21:0916.06.26 -
Հայաստան
Ոտնահարվել է ավելի քան 3000 քաղաքացու ընտրական իրավունքը. Նուբարաշենում ուզո՞ւմ են վերաքվեարկել
21:0016.06.26 -
Քաղաքական
Նոր քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը
20:3816.06.26 -
Հասարակական
Քանաքեռավանում 41-ամյա վարորդը «Mercedes» մակնիշի բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին
20:1916.06.26 -
Քաղաքական
Իսկ Դիլիջանը դարձել է մի քաղաք, որտեղ կարող ես հանդիպել Հաջիևին. Տիգրան Քոչարյան
20:1516.06.26 -
Տնտեսական
Ռիսկային շրջան է մտել Հայաստանի տնտեսությունը. վտանգավոր գնանկման ու դրամի արժեզրկման վտանգ կա
20:0016.06.26 -
Հասարակական
Մահաբեր խողովակի վրայով են փորձել անցնել փոքրիկ աղջիկները. ցնցող մանրամասներ
19:3316.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բյուրգենշտոկում․ Շվեյցարիայի ԱԳՆ
19:1516.06.26 -
Քաղաքական
Խայտառակություն. աղմկոտ առաջարկ կամ «իշխանությունն է որոշելու ընտրությունների մասնակիցներին»
19:0016.06.26 -
Հասարակական
Վթար՝ Շիրակի մարզում. «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում
18:4716.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Սկանդալային գրությունը նախարարությունում է. ընդդիմադիր դաշտը մաքրելու փո՞րձ
18:3016.06.26 -
Իրավական
Բացահայտվել է մայրաքաղաքում տեղի ունեցած գողության դեպքը. կասկածյալը 21-ամյա երիտասարդ է
17:3516.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կանխել է Սպիտակ տան վրա հարձակվելու համակարգված ահաբեկչական դավադրություն․ Վենս
17:2516.06.26 -
Միջազգային
Իրանը դիմակայել է լուրջ հարվածների, ինչի շնորհիվ Թեհրանին հաջողվել է ԱՄՆ-ին ծնկի բերել․ Ynet
17:1316.06.26 -
Հայաստան
Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. «Հետք»
17:0516.06.26 -
Քաղաքական
ՀՀ տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրային. քաղաքագետ
16:4016.06.26 -
Միջազգային
Հարվածներ՝ Մոսկվային. G7-ը Ֆրանսիայում քննարկում է «Ուկրաինայում խաղաղության կառուցումը»
16:3316.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներին
16:2516.06.26 -
Միջազգային
Թուրքիան պատրաստ է միջնորդել ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլում. Հաքան Ֆիդան
16:0816.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվների ապասառեցում․ Քաթարը մանրամասներ է հայտնել բանակցություններից
15:3816.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանի հետ «խաղաղությունը» տնտեսական խթան է համարում Փաշինյանը
15:3016.06.26 -
Քաղաքական
TRIPP նախագիծը հարցականի տակ է, իսկ իշխանության քաղաքականությունը՝ անհեռատես․ Նարեկ Մանթաշյան
15:0016.06.26 -
Իրավական
Ենթադրում եմ՝ եղել է. ոստիկանի կցկտուր պատասխանները՝ Լևոն Քոչարյանի հարցերին
14:5016.06.26 -
Միջազգային
ԵԽ նախագահը պահանջում է ստուգել եվրապատգամավոր Կարտայզերին՝ ՌԴ-ի հետ շփումների պատճառով․ Politico
14:4516.06.26 -
Միջազգային
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը․ ԶԼՄ
14:1616.06.26 -
Իրավական
Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 24News
14:0916.06.26 -
Հասարակական
Մամա ջան, օգնի՛ր. նոր մանրամասներ՝ գետն ընկած փոքրիկ աղջիկների որոնումներից
13:2616.06.26 -
Միջազգային
Մակրոնը Զելենսկուն խոստացել է օգնել G7-ի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու հարցում․ Euronews
13:1916.06.26 -
Քաղաքական
ՔՊ-ի ԿԸՀ-ն ապացուցեց՝ կարևորը ոչ թե ընտրողն է, այլ արդյունքները հաշվողը․ Արա Պողոսյան
13:0016.06.26 -
Քաղաքական
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան
12:2316.06.26 -
Միջազգային
Ռազմական գործողությունների դադարեցումը Իրան-ԱՄՆ հուշագրի ամենակարևոր մասն է․ Արաղչի
12:1616.06.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման համար շաբաթներ կպահանջվեն․ FT
12:0716.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հուշագրի ստորագրումից հետո․ Արաղչի
12:0016.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները
10:1916.06.26 -
Մամուլի տեսություն
Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»
09:5916.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»
09:5016.06.26 -
Մամուլի տեսություն
Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»
09:4716.06.26 -
Մամուլի տեսություն
Գյուղացին՝ իշխանական սին խոստումների պատանդ. եվրոպական «դրախտն» ու իրականության դառնությունը. «Փաստ»
09:2516.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»
09:2016.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ համաձայնագրի գլխավոր սպառնալիքը. Իսրայելը կենթարկվի՞ Թրամփի որոշմանը
23:5415.06.26 -
Հասարակական
Շոկի մեջ են քաղաքացիները սպասվող թանկացումներից. սոցիալական բողոք է հասունանում
23:3915.06.26 -
Քաղաքական
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
23:2615.06.26 -
Քաղաքական
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
22:4715.06.26 -
Իրավական
Ձերբակալված կա օրգովցի 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերելու գործով
22:0915.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 13-ամյա աղջկան տեսնող է եղել. երկու քույրերին դեռ որոնում են Փամբակի ջրերում
21:4215.06.26 -
Զինված ուժեր
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զnրավարժությունը․ ՊՆ
21:3015.06.26 -
Քաղաքական
Կես միլիոն քաղաքացի կաշառակե՞ր է. ընտրակաշառքի գործերով դատարանը դեռ ոչ մեկին մեղավոր չի ճանաչել
21:1815.06.26 -
Հասարակական
Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am
21:1015.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալներ՝ հետընտրական Հայաստանում. քաղաքական ճգնաժամի վտանգը մեծանում է
20:3015.06.26 -
Քաղաքական
Հատուկ պահպանվող տարածքից տեսանյութն ինչպե՞ս է հայտնվում փաշինյանական ալիքում. պարզ հարցեր՝ ԱԱԾ-ին
20:1715.06.26 -
Հասարակական
ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»
20:0915.06.26 -
Հասարակական
Վտանգավոր նախադեպ է ստեղծվում ԿԸՀ սկանդալային որոշումից հետո. իրավական գնահատականներ
19:5815.06.26 -
Հասարակական
Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19:4615.06.26 -
Տնտեսական
Թանկացումն անխուսափելի է դառնում. շղթայական գնաճ է առաջացնելու ակցիզային հարկի բարձրացումը
19:0015.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երեխա է գետն ընկել. Փամբակում որոնում են 7 և 13 տարեկան քույրերի
18:3015.06.26 -
Հայաստան
Շրջանառության մեջ է դրվում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
17:1215.06.26 -
Իրավական
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
16:3415.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո»
16:3315.06.26 -
Հասարակական
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
16:0515.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
15:5315.06.26 -
Հասարակական
Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ
15:4515.06.26 -
Քաղաքական
Երևանը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի դեպի «Արևմուտքի օգնությունը». Նարիշկին
15:3915.06.26 -
Տարածաշրջան
Իրանը 60 օրով անվճար կդարձնի անցումը Հորմուզի նեղուցով. ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին
15:2015.06.26 -
Հասարակական
ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը բոյկոտ է հայտարարել. դեմ են նոր տնօրենի նշանակմանը
14:5815.06.26 -
Հասարակական
Կապանում դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
14:1115.06.26 -
Հասարակական
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու
13:1215.06.26 -
Հասարակական
Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» (տեսանյութ)
12:4515.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ալիևը «գոտեպնդում է» Փաշինյանին. ինչո՞ւ էր Հայաստան գործուղվել Հաջիևը
12:3015.06.26 -
Քաղաքական
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
12:1515.06.26 -
Հասարակական
Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը
12:0215.06.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու
11:2615.06.26 -
Հասարակական
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
09:4515.06.26 -
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26
Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման համար շինաշխատանքների արդյունքում աղճատվել է հնավայրը․ հայտարարություն
Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հայտարարություն է տարածել Հատիս լեռան գագաթին Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
«Հաշվի առնելով Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու՝ հասարակական լայն հնչեղություն ստանալու հանգամանքը և արդեն իսկ տեղում համապատասխան շինարարական աշխատանքների նախաձեռնումը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Գիտական խորհուրդն անհրաժեշտ է համարում իր մասնագիտական ուղղվածության շրջանակներում անդրադառնալ նշված խնդրի հետևյալ երկու հայեցակետերին՝ իրենց ենթակետերով.
Պատմամշակութային-հնագիտական
Մարդաբանական-մշակութաբանական:
Մոնումենտալ արձանի կառուցումը Հատիսի գագաթին խաթարում է բնական և պատմամշակութային հուշարձանի ողջ համակարգն ու միջավայրը:
ա. Հատիս լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցը և օժանդակ շինությունները ներկա պահին դեռևս գրանցված չեն ՀՀ հուշարձանների պետական ցուցակում, քանի որ համարվում են նորահայտ հուշարձան՝ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավ1այրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի [1]: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ-իտալական արշավախումբը (ղեկավարներ՝ Արթուր Պետրոսյան, Ռոբերտո Դան) Կոտայքի հետախուզական ծրագրի շրջանակում (KSP) 2019 թ. սկսած ուսումնասիրություններ է իրականացրել Հատիս լեռան մերձակա բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող հնավայրերի և մասնավորաբար՝ KSP 163 կամ Հատիսի ամրոց հնավայրի տարածքում:
Վերջինս գտնվում է Հատիս լեռան գագաթին (GPS 40°18’25.80″N, 44°43’30.90″E, բարձ․ 2530 m), Զովաշեն 1,5 կմ, Կապուտան 3 կմ, Հատիս 2,5 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Ակունքից ավելի քան 5 կմ հեռավորության վրա։ Ամրոցը ժողովրդի մեջ հայտնի է Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ անվանումներով: Հնավայրը գերիշխող դիրք ունի շրջակայքի բոլոր կարևոր ամրաշինական կառույցների վրա: Համալիրը բաղկացած է լեռան գագաթային մասը շրջառող ամրաշինական պարսպապատերից և կենտրոնական մասում տեղակայված կառույցներից: Պարսպապատերն իրար զուգահեռ ձգվում են հյուսիս – հարավ ուղղվածությամբ, արևելյան պարսպապատն ունի 140 մ երկարություն, մոտ 4,5 մ լայնություն։ Այս պարսպապատի հարավային մասին կից է 5 x 6 մ չափերի աշտարակը, որից 12 մ հյուսիս պահպանվել են որմնահեցի մնացորդները՝ պատի 2 մ հաստությամբ։ Այս հատվածից 20 մ հյուսիս պահպանվել է 3 մ լայնության մուտքը, որի երկու կողմերում ևս երկու որմնահեցեր կան։ Արևմտյան պարսպաշարն ունի 280 մ երկարություն, պատի արևելյան հատվածում տեղակայված են հնավայրի հիմնական կառույցները։ Պարսպաշարը կառուցված է խոշոր քարերից, պահպանվել է ավելի քան 10 շարք՝ մոտ 3 մ բարձրությամբ։ Արևմտյան պարսպաշարին կից առկա են տարածաշրջանի մի շարք հնավայրերում արձանագրված քարացրոններին կից կամ նրանց մեջ տեղակայված կառույցներ: Ամբողջ հնավայրի մակերեսը գրավում է Հատիս լեռան գագաթը՝ ավելի քան 280 x 100 մ չափսերով (1,65 հա)։ Հնավայրի թե՛ պարսպաշարը, թե՛ կառույցները շարված են առանց լիցք՝ հրաբխի արդյունքում լեռան գագաթին մերկացած բազալտի խոշոր և միջին բլոկներով։ Թեև վերգետնյա գտածոները բացակայում են, ըստ կառուցման տեխնիկայի և հատակագծային լուծումների՝ այս հնավայրը թվագրվում է բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանով (մ.թ.ա. 2-րդ – 1-ին հազարամյակների սահման)։
Քննարկվող հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, այստեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։ Հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։ Հնավայրի արևմտյան հատվածի պարսպապատը չի վնասվել, անդառնալիորեն ավերվել են նրան կից կառույցները, ինչը նույնպես հողալիցքի հեռացնելուց հետո հնարավոր չէ մաքրել և վերականգնել։
Հուշարձանների պահպանության իրավա-օրենսդրական հիմքը կազմում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքն՝ ընդունված 1998-ի նոյեմբերի 11-ին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002-ի ապրիլի 20-ին ընդունված որոշումը և «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքն՝ ընդունված 2002-ի նոյեմբերի 20-ին։
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»:
Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես՝ աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:
Հոդված 24-ի բ ենթակետը սահմանում է հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձաններն ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու անհրաժեշտությունը։
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002-ի ապրիլի 20-ին ընդունված որոշման 33-րդ կետի՝ Հուշարձանի տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման և ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական և նորոգման աշխատանքներ: Սույն որոշման 42-րդ կետի համաձայն՝ «Հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում»:
բ. Ինչ վերաբերում է բնական հուշարձանի միջավայրին, ապա Հատիսը որպես բնության հուշարձան գրանցվել է դեռևս 2008-ին (https://www.arlis.am/documentview.aspx?docid=93314), ըստ այդմ՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը» https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=29624): Բնության հուշարձանի տարածքում ցանկացած գործողություն նախապես (այս դեպքում՝ նախքան որևէ մրցույթ հայտարարելը կամ առավել ևս՝ սեփականաշնորհելուց առաջ) պետք է ստանար ՀՀ շրջական միջավայրի նախարարության թույլտվությունը:
Մարդաբանական-մշակութաբանական տեսանկյունից՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ քրիստոնեական լանդշաֆտում հատուկ կարևորություն է տրվել բացօթյա սրբազան տարածքների կազմակերպմանը, որի դոմինանտները 5-7-րդ դարերում կազմել են թևավոր խաչով պսակվող տարատեսակ կոթողները, իսկ 9-րդ դարից սկսած՝ այդ դերակատարումը ստանձնել է խաչքարը: Հայ քրիստոսաբանությունն, իր ձևավորման փուլից սկսած, Քրիստոսին և նրա փրկագործական խաչելությունը ներկայացնելու համար ընտրել է ոչ թե կերպարը, այլ նշանը, այսինքն՝ խաչը, պատկերներին տալով օժանդակ նշանակություն: Քառակող քանդակը չի կիրառվել ոչ միայն բացօթյա, այլև փակ սրբազան տարածքներում (եկեղեցի, մատուռ, գավիթ, զանգակատուն ևն): Հանրային տարածքում քրիստոնեական սրբերի և կերպարների պատվին արձաններ կանգնեցնելը խախտում է Հայաստանեայց Առաքելական եկեղեցու գաղափարական, տարածքի կազմակերպման, ծիսակարգի և պատկերագրական ավանդույթները: Այն նաև աղավաղում է հայկական դասական մշակութայնացված լանդշաֆտը:
Վերջին օրերին զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ Հատիս լեռան վրա՝ իր չափերով միջավայրը ճնշող և խաթարող հուշարձանի տեղադրման գաղափարը չի անցել բավարար փորձաքննություն, չեն պահպանվել համապատասխան ընթացակարգերը։ Ավելին, խնդիրը չի դիտարկվել ազգային ինքնության, մշակույթի, կրոնական ինքնության համատեքստերում՝ այն դեպքում, երբ խոսքը ոչ թե սոսկ արձանի, այլ մշակութային ու կրոնական ինքնության նոր տեսլական առաջարկող, հայոց մշակույթում ընդունված մոդելներին խորթ մի նախաձեռնության մասին է։ Ասվածը վկայում է Հայաստանում համակարգային լուրջ բացթողումների, ինստիտուտների միջև համադրվող աշխատանքի բացակայության, ինչպես նաև պետական և մասնավոր սեկտորների չհատվող իրականությունների մասին։
Կարծում ենք, որ հայ ինքնության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող հարցերը (և սա միայն եկեղեցու հետ հարաբերությունների խնդիր չէ) չեն կարող լուծվել միայն մեկ անհատի ցանկությամբ։ Փորձը ցույց է տալիս, որ առավել վտանգավոր ու էթնոմշակութային համալիրների վրա կործանարար ազդեցություն ունեցող մենաշնորհները հենց մշակույթի ոլորտի մենաշնորհներն են. խորհրդային անցյալը, թերևս, դրա ամենավառ ապացույցն է։
Կարևոր խնդիր է այստեղ՝ նման խոշոր նախագծեր իրականացնելուց առաջ բազմակողմանի հետազոտության (ոչ միայն հնագիտական, այլև զբոսաշրջային, տնտեսական, սոցիալական, մարդաբանական, բնապահպանական ևն) ու համապատասխան հաշվարկների բացակայությունը և պետության կողմից նման պահանջ չներկայացնելը, համապատասխան ընթացակարգ չունենալը, որով հաշվի կառնվեին ոչ միայն գործարարի հնարավոր շահույթը և համապատասխան ներդրումներն ու հնարավոր հարկերը, այլև շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը, նյութական և ոչ-նյութական առկա արժեքների հետ համադրումը։
Եթե խնդիրը դիտարկենք զբոսաշրջային ոլորտի զարգացման ծիրում, ապա հանրահայտ փաստ է, որ Հատիս լեռը բազմաթիվ արշավախմբերի համար սիրված և տարբեր զբոսաշրջային երթուղիներում ներառված վայրերից է։ Նման զբոսաշրջությունը, որը հաշվի է առնում լեռան բնապատմական միջավայրն անխաթար պահելու պայմանը, այսօր առավել նախընտրելի և զբոսաշրջության առավել զարգացած տեսակներից է։ Այն ոչ միայն էկոտուրիզմի մեջ տեղավորվող տեսակներից է, այլև սոցիալական արդարության՝ լեռան հասանելիությունն ու հավասար մատչելիությունը ապահովող մոտեցումներից։ Չկա որևէ հիմնավորում, թե ինչու՛ է պետք փոխել զբոսաշրջիկների տեսակն ու սոցիալական կազմը՝ ժամանցային ծառայություններից օգտվող զբոսաշրջիկով։
Աչքի առաջ ունենալով նշված նախադեպը և այսուհետ նմանատիպ այլ դեպքերից ու հապճեպ որոշումներից խուսափելու նպատակով՝ ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա լայնամասշտաբ նախագծեր նախաձեռնելու և որոշումներ ընդունելու ընթացակարգերում անպայմանորեն հաշվի նստել համապատասխան կառույցների փորձագիտական կարծիքի հետ: Մանավանդ, որ վտանգ կա, որ առանց լուրջ փորձագիտական եզրակացությունների որոշումներ կայացնելու արատավոր այս շղթան կարող է շարունակական լինել և հանգեցնել նորանոր հասարակական դժգոհությունների:
«Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»։
-
22:48
16.06.26
5 մեքենա է բախվել Ապարանում․ 3 վիրավոր կա
Կարդալ ավելին
-
22:36
16.06.26
1 զոհ․ 4 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են են իրանական համարանիշներով բեռնատարը և «Mercedes»-ը
Կարդալ ավելին
-
22:15
16.06.26
Տանջվում ենք, հետո քոռ ու փոշման նստում. ռուսական շուկայից զրկված հայ գյուղացին ապրելու խնդիր ունի
Կարդալ ավելին
-
22:00
16.06.26
7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղը
Կարդալ ավելին