Լրահոս
Քաղաքական
09:56
01.09.22
162

Հին ավանդույթները շարունակվում են. Անցած տարի ևս Ալեն Սիմոնյանն Արցախի փոխարեն մեկնել էր Հունաստան

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «Հին ավանդույթները շարունակվում են. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում: Նա երեկ կարգադրություն է ստորագրել՝ ետ կանչելով ամենամյա արձակուրդում գտնվող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի վերջինս կատարի խոսնակի պարտականությունները։

Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրն է, իսկ հայաստանյան իշխանությունները, հատկապես առաջին դեմքերը, ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախ չեն մեկնում, քանի որ դա Ալիևի պահանջներից մեկն է։ Անցած տարի ևս Ալեն Սիմոնյանն Արցախի փոխարեն մեկնել էր Հունաստանի Միկոնոս կղզի՝ հանգիստը վայելելու։ Այս անգամ ևս Հայաստանում չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։