Լրահոս
Քաղաքական
15:50
05.09.22
145

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ

Img default alt hy

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին  ապատեղեկատվություն է տարածել, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: