Լրահոս
Իրավական
11:15
24.07.25
233

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը

Img default alt hy

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ:

Դատավորը որոշել է 24.07.2025թ.-ի փոխարեն դատական ակտը հրապարակել 30.07.2025 թվականին:

Դատավորը ժամկետի փոփոխումը պատճառաբանել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու, դատարանի ծանրաբեռնվածության և պաշտպաններին իր դեմ բացարկ հայտնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ: