Լրահոս
Հասարակական
13:07
14.07.22
139

ՀՀ ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է անվանում Բաքվի հայտարարությունը

Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական սահմանը գտնվում է զինուժի լիարժեք վերահսկողության տակ, իսկ իրավիճակը երեկվա դրությամբ հարաբերականորեն կայուն է: 

Այդ հայտարարությամբ պաշտպանական գերատեսչությունը հերթական անգամ հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե հուլիսի 13-ին Հայաստանի զինուժի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։