Լրահոս
Սպորտ
20:00
01.10.22
126

ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե ֆեդերացիան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու պաշտոնական առաջարկ է արել ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը նշեց, որ Անդրեյ Տալալաևի հետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի բանակցություն չի վարել:

«Այս պահի դրությամբ նոր մարզիչ չի նշանակվել,  հստակություն այդ հարցում չկա: Խոակին Կապառոսի հետ համագործակցությունը դադարեցնելուց ընդամենը երկու օր է անցել: Բնականաբար, մի քանի թեկնածուներ դիտարկվում են, երբ պաշտոնական որևէ բան լինի, անպայման կհայտարարենք»,- ասաց Կարապետյանը:

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հետ. Իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:

Հոկտեմբերի 1-ին Metaratings կայքը տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կապ է հաստատել ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևի  հետ և Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ արել: Նշվում է, որ  Տալալաևը ժամանակ է խնդրել մտածելու համար։