Լրահոս
Հայաստան
17:18
15.07.22
193

Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում․ ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Img default alt hy

Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

«Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում»։