Լրահոս
Քաղաքական
15:20
13.11.25
602

ՀԾԿՀ նախագահին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել է

Img default alt hy

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ  հայտնելու միջնորդությունը մերժվել է:

ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հարցը: «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորումներ էր ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ հայտնելու համար: Կես ժամ ընդմիջում էր հայտարարվել բացարկի միջնորդության հարցը քննարկելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:

Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Մեսրոպյանը կողմնակալ է: Նրանք ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Մեսրոպյանը 2023թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է հանդիսացել:

Մեսրոպ Մեսրոպյանը խնամիական կապի մեջ է Սասուն Միքայելյանի հետ։