Լրահոս
Քաղաքական
10:57
15.06.22
134

Հայը կզած չի ապրելու․ հայը պայքարելու և հաղթելու է․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, ընդամենը 2 ամիս առաջ շատ քչերն էին հավատում, որ մենք կարող ենք այսքան բան անել միասին։ Սակայն ձեզանից յուրաքանչյուրն իր հավատքով, նվիրվածությամբ, պայքարի ոգով, ինքնազոհաբերության պատրաստակամությամբ ու վճռականությամբ իրավիճակ փոխեց ոչ միայն Հայաստանում, այլև մեր ողջ տարածաշրջանում և աշխարհասփյուռ հայերի շրջանում։

Սա մեծ աշխատանք է, որը հենց դուք եք արել։ Կեցցե՛ք, սիրելի հայրենակիցներ։ Անցած այս ամիսների ընթացքում դուք նախանշեցիք գալիք տարիների ու տասնամյակների մեր կենսակերպը։ Հայը կզած չի ապրելու։ Հայը պայքարելու և հաղթելու է։ Ահա թե ինչ փոխեցիք դուք ձեր պայքարով»։