Լրահոս
Քաղաքական
00:00
16.07.22
148

Հայտարարվեց «Դիմադրություն» շարժման հաջորդ հանրահավաքի օրը

Img default alt hy

Հաջորդ մեր հանրահավաքը տեղի ունենալու ոչ թե հաջորդ ուրբաթ օրը, ամսի 22-ին, այլ ամսի 21-ին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«22-ին տեղի է ունենալու համահայկական միջոցառում Ազատության հրապարակում, երթ է լինելու, դրա համար մենք հաջորդ հանրահավաքը հրավիրում ենք հինգշաբթի՝ այս հրապարակում։ Հուլիսի 21-ին, 19։30»,-նշեց նա։