Լրահոս
Քաղաքական
21:50
30.09.22
93

Հայաստանը «թեքվում է» դեպի Արևմուտք. Ռուսաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ դիտորդներ կլինեն տարածաշրջանում

Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառում, որ ՀԱՊԿ-ը դիտորդներ կուղարկի տարածաշրջան: Սերգեյ Լավրովը ասել է, որ քննարկվում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ՀԱՊԿ դիտորդներ ներգրավելու հնարավորությունը: Լավրովյան այս նոր պլանից առաջ Հայաստանի վարչապետը մի քանի անգամ հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու անհրաժեշտության մասին, որին կտրուկ դեմ է արտահայտվել Մոսկվան: 

Ըստ ռուսական կողմի՝ Արևմուտքը  անխոհեմ ներդրումներ է անում   նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանի դեմ: