Լրահոս
Քաղաքական
19:00
01.10.22
125

Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողա­կան զարգացումը։

Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցության և քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը բխում է մեր ժողովուրդների կենսական շահերից:

Լիահույս եմ, որ հայ-չինական սերտ համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի և կխորանա»։