Լրահոս
Քաղաքական
13:25
21.07.25
141

Հայաստանը հանելու ենք աշխարքաղաքական զոհի կարգավիճակից. Սամվել Կարապետյանի նամակի 9-րդ մասը

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է գործարար Սամվել Կարապետյանի նամակի 9-րդ մասը, որտեղ նա ներկայացնում է, թե ինչ հաջողվեց գործող իշխանություններին. կորցնել կամ չօգտագործել բոլոր այն ամուր բանակցային դիրքերը, որոնք դեռ ունեինք 44-օրյա պատերազմից հետո։ Այդ դիրքերից ճիշտ ու սրտացավ բանակցելու դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում, պահպանել Հայաստանի տարածաշրջանային զգալի քաշը, պայմաններ թելադրել խաղաղության պայմանագիր ստորագրելիս: