Լրահոս
Հայաստան
14:16
13.07.22
135

Հայաստանում տեղումներ չեն սպասվում՝ մինչև շաբաթվա վերջ. Երևանում 41-42 աստիճան տաքություն կլինի

Մինչև շաբաթվա վերջ հանրապետությունում տեղումներ չեն կանխատեսում օդերևութաբանները: Այսօր մինչև 40 աստիճան շոգ կլինի երեք մարզում՝ Արմավիրում, Արարատում և Վայոց Ձորում: Բժիշկները խորհուրդ են տալիս սովորականից շատ ջուր ու թան խմել։

Հայտնի է, որ թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու լավ միջոց են համարում մասնագետները։