Լրահոս
Իրավական
21:52
15.06.22
108

«Երբ Հայաստանում ԱԱԾ պետ էին ազատում-նշանակում, թշնամին գործում էր». դավաճանության 10 դեպք՝ պատերազմից հետո

Որքան շատ են Երևանի հրապարակներում գոռում «Նիկոլ-դավաճան», այնքան ինտենսիվ է Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություններ տարածում պետական դավաճանության դեպքերի մասին: Մի քանի հարյուր դոլարի դիմաց են նախկին ու ներկա որոշ զինվորականներ, ըստ ԱԱԾ-ի, պատրաստ ծախել հայրենիքը: Վերջին այդպիսի հաղորդագրությունը երեկ է տարածվել:

2018-ի իշխանափոխությունից հետո և մինչև 44-օրյա պատերազմը ԱԱԾ տնօրենին 5 անգամ փոխել է իշխող քաղաքական թիմը: Սա է հիշեցնում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ ապացուցելու համար իր մտայնությունը, թե հենց ազգային անվտանգության պատասխանատուների թերացումն է պետական դավաճանության դեպքերի ավելացման պատճառը: Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն տապալել է իր աշխատանքը, առհասարակ պարզ չէ, թե ինչով է զբաղվել հակահետախուզությունը: