Լրահոս
Քաղաքական
21:45
07.03.23
113

Հայաստանի իշխանության «սև ցուցակում» հերթական հայն է հայտնվել

Հերթական հայն է հայտնվել Հայաստանի իշխանության սև ցուցակում: Ռուսաստանաբնակ հայազգի լրագրող, հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը ճանաչվել է պերսոնա նոն գրատա, նրան թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան: Սա պարզվել է, երբ հայտնի մեդիամենեջերը եկել է Երևան:

Օդակայանում Գաբրելյանովին ասել են, որ անձնագրի հետ խնդիր կա, պետք է սպասի: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա մուտքը Հայաստան արգելված է: