Լրահոս
Քաղաքական
10:22
31.08.22
94

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում

Img default alt hy

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե ևս մեկ անգամ նրանք հանդիպելու են։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Բրյուսելում։

Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու կամ ինչի շուրջ են բանակցելու փոխվարչապետները, դեռ պարզ չէ, սակայն հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»։