Լրահոս
Քաղաքական
13:30
01.10.22
147

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կսկսեն քննարկել խաղաղության պայմանագրի տեքստը

Վաղը Հայատանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումը:

Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցի ժամանակ:

Երեկ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի երկուսին Ժնևում պետք է հանդիպեն Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: Փաշինյանը երեկվա իր հարցազրույցում նաև պատասխանել էր հարցին՝ Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից: