Լրահոս
Հասարակական
10:45
25.07.25
124

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված ցուցադրությունը

Img default alt hy

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հյուրեր, արվեստասերներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային պատկերասրահի անձնակազմին շարունակական և հետևողական աշխատանքի համար: Անդրադառնալով վերջին 10 օրում պատկերասրահում կազմակերպված արդեն 3-րդ ցուցադրությանը՝ նախարարն ընդգծել է, որ այս ամենը վկայում է ձևավորված աշխույժ արվեստային միջավայրի մասին:

Հնարավոր է սա 6 մարդ և տեքստը նկարն է

«Ապրիլի 15-ին ամբողջական վերաբացումից հետո պատկերասրահը նոր թափով և նոր շնչով շարունակում է իր գործունեությունը՝ բազում առիթներ ընձեռելով շաբաթվա մեջ մի քանի անգամ պատկերասրահ գալու, ամեն անգամ նորովի ծանոթանալու ներկայացված հավաքածուներին և միջավայրին: 10 օրում երեք ցուցադրության իրականացումը ցույց է տալիս, որ անկախ եղանակից և կլիմայական պայմաններից՝ աշխատանքը կանգ չի առնում: Այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ մեր քաղաքացիները, զբոսաշրջիկները, հանրությունը հնարավորություն ունեն անդրադառնալու այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսին այսօրվա ցուցադրությունն է՝ նվիրված Ժանսեմի 105-ամյակին»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ժանսեմի ստեղծագործական ժառանգությանը նորովի ծանոթանալու հնարավորությունը.

«Ժանսեմի արվեստը ոչ ոքի չի կարող անտարբեր թողնել։ Սա զգացողությունների այնպիսի ամբողջություն է, որին յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում։ Վստահ եմ՝ այսօր կկարողանանք յուրաքանչյուրս մեր արձագանքն ու առնչությունն ունենալ: Սա նաև սոցիալական արվեստի այն կարևոր յուրահատկությունն է, որը մեզ թույլ է տալիս անձնական փորձառությունների միջոցով խոսել հանրային կարևոր խնդիրների մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կարևորելով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության խորացումը՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության՝ շարունակական համագործակցության և ներդրած ջանքեր համար:

Կարող է լինել 4 մարդ-ի արվեստ

«Հուսով եմ՝ մեր դպրոցականներն արձակուրդների ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կծանոթանան այս ցուցադրությանը, որովհետև արվեստի հետ հաղորդակցումը պետք է լինի կրթության կարևոր մաս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ցուցադրության համադրողներ Նունե Թադևոսյանը և Վիգեն Գալստյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրված աշխատանքներին, որոնք ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած հարուստ հավաքածուից՝ ընդգծելով արվեստագետի կապը հայրենի մշակույթի ու Հայաստանի հետ։

Հնարավոր է սա 5 մարդ և տեքստը նկարն է

«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունում ներկայացված են Ժան Ժանսեմի ավելի քան 120 աշխատանք, որոնք ի մի են բերում նկարչի 1960-80-ականների գրաֆիկական ստեղծագործության հիմնական թեմաները։ Հանրության համար ցուցահանդեսը կգործի հուլիսի 25-ից հոկտեմբերի 25-ը:

Ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013) ստեղծագործական ուղին մարդկային ու սոցիալական տարրերով խորապես հագեցած պատմություն է, որն անկրկնելի հետագիծ է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և սփյուռքահայ մշակույթի վրա։ Իր աշխատանքներում Ժանսեմը կենտրոնացել է հասարակության առավել խոցելի խմբերի պատկերման վրա։ Նրա պատկերների թեմատիկ առանցքում են աղքատները, կանայք, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև առօրյա կյանքի ծեսերն ու առարկաները։

Կարող է լինել 3 մարդ-ի արվեստ

Հնարավոր է՝ արվեստ է

Կարող է լինել փոփ արվեստ

Հնարավոր է՝ արվեստ է

Կարող է լինել 1 անձ-ի արվեստ

Կարող է լինել տեքստ, որում ասվում է «L 給»-ի արվեստ