Լրահոս
Քաղաքական
22:37
15.06.22
191

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են ՔԿՀ-ներ՝ տեսակցելու իրենց պայքարի ընկերներին

Img default alt hy

Այսօր օրվա մեծ մասը պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արթուր Սարգսյանի, Աննա Գրիգորյանի հետ անցկացրել ենք Արմավիր ՔԿՀ-ում, տեսակցել պայքարի մեր 24 ընկերներին, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ներկայացրել ենք «Դիմադրության» շարժման նոր մարտավարությունը, հետագա անելիքները։ Տղաներն ամուր էին, անկոտրում և վստահ, որ հաղթելու ենք։

Մեր մյուս գործընկերները՝ Իշխան Սաղաթելյանը և Քրիստինե Վարդանյանն այցելել են Արթիկ ՔԿՀ, Սեյրան Օհանյանը և Գեղամ Մանուկյանը՝ Վարդաշեն ՔԿՀ։ Տղաների տրամադրությունը կրկին մարտական է եղել»։