Լրահոս
Հասարակական
14:49
29.12.25
123

Հայաստան մեկնած որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց» կժամանեն ուշացումով

Img default alt hy

Երեք երկրից ՀՀ մեկնած ինքնաթիռները «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կժամանեն ուշացումով: Այս մասին են վկայում Երևանի օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Մասնավորապես ուշացումով տեղ կհասնեն Կիպրոսից, Ռուսաստանից և Իսրայելից մեկնած ինքնաթիռները։

Ըստ ցուցատախտակի` խոսքը վերաբերում է «FlyOne» ավիաընկերության Լառնակա-Երևան, Մոսկվա-Երևան և Թել Ավիվ-Երևան, Եկատերինբուրգ-Երևան և «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան, Եկատերինբուրգ-Երևան չվերթերին։