Լրահոս
Քաղաքական
19:50
02.09.22
126

Հայաստան-Իրան. բարեկամությունն ամրապնդող նոր գիրք

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով հուշագիր են ստորագրել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտն ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը: 

«Գիտակրթական ոլորտում ամեն ինչ անելու ենք հայ-իրանական հարաբերությունները ավելի զարգացնելու համար»,- միջոցառմանն ասել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նա իր՝ «Հայաստան-Իրան պատմական անցյալը և ներկան» ժողովածուն այսօր հանձնել է ընթերցողների դատին: