Լրահոս
Հասարակական
08:45
16.11.25
355

«ՀայաՔվե»-ն ահազանգում է

Img default alt hy

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկության դեպք․ «Վաղարշապատի 14/11 տեղամասից 50 մետրից պակաս հեռավորությամբ փակցված են նախընտրական քարոզչանյութեր, ինչն ընտրախախտում է»։

Հիշեցնենք՝ այսօր Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են:

Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։