Լրահոս
Հայաստան
21:57
13.07.22
110

Հայ-թուրքական «շուտափույթ բարեկամություն». սահմանի ականազերծումը Երևանն ու Անկարան չեն հերքում

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից երկու օր անց թուրքական մամուլը գրում է, որ ականազերծվում է հայ-թուրքական սահմանը: Ըստ հրապարակման՝ աշխատանքները 20 օր առաջ են սկսվել, բայց դրանց մասին հայտնի է դարձել այսօր: Պաշտոնական Երևանն ու Անկարան դեռ չեն հաստատել ականազերծման մասին այս տեղեկությունը:

Օրեր առաջ դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին ծանոթացել էր Նիկոլ Փաշինյանը: Վերլուծաբանները կասկած չունեն՝ հայ-թուրքական հարաբերություններ սկսելու վերաբերյալ ամեն ինչ պայմանավորվել են կողմերը կուլիսներում՝ հանրությունից թաքուն: