-
Աշխարհ
Էստոնիայում հինգ երեխա է վարակվել սալմոնելոզով ուկրաինական լապշայի պատճառով․ ԶԼՄ
23:4516.06.26 -
Միջազգային
Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով, եթե Իսրայելը շարունակի խախտել Լիբանանում հրադադարը
23:3016.06.26 -
Հասարակական
1 զոհ․ 4 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են են իրանական համարանիշներով բեռնատարը և «Mercedes»-ը
22:3616.06.26 -
Միջազգային
Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նավթի շուկայի և բաժնետոմսերի վրա․ Մերց
22:3016.06.26 -
Հասարակական
Տանջվում ենք, հետո քոռ ու փոշման նստում. ռուսական շուկայից զրկված հայ գյուղացին ապրելու խնդիր ունի
22:1516.06.26 -
Հասարակական
7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղը
22:0016.06.26 -
Քաղաքական
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներ
21:4616.06.26 -
Միջազգային
Բրիջիտ Մակրոնն իր ամուսնու փոխարեն արժանացավ Թրամփի ամուր ձեռքսեղմմանը․ Ֆիլիպո
21:2516.06.26 -
Քաղաքական
Մահացած ծնված երեխա է TRIPP-ը. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մշուշոտ է դարձնում Թրամփի ուղու ճակատագիրը
21:1516.06.26 -
Միջազգային
Լա Մանշում ռուսական ֆրեգատը նախազգուշական կրակոցներ է արձակել. Մեծ Բրիտանիան հետաքննում է դեպքը
21:0916.06.26 -
Հայաստան
Ոտնահարվել է ավելի քան 3000 քաղաքացու ընտրական իրավունքը. Նուբարաշենում ուզո՞ւմ են վերաքվեարկել
21:0016.06.26 -
Քաղաքական
Նոր քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը
20:3816.06.26 -
Հասարակական
Քանաքեռավանում 41-ամյա վարորդը «Mercedes» մակնիշի բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին
20:1916.06.26 -
Քաղաքական
Իսկ Դիլիջանը դարձել է մի քաղաք, որտեղ կարող ես հանդիպել Հաջիևին. Տիգրան Քոչարյան
20:1516.06.26 -
Տնտեսական
Ռիսկային շրջան է մտել Հայաստանի տնտեսությունը. վտանգավոր գնանկման ու դրամի արժեզրկման վտանգ կա
20:0016.06.26 -
Հասարակական
Մահաբեր խողովակի վրայով են փորձել անցնել փոքրիկ աղջիկները. ցնցող մանրամասներ
19:3316.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բյուրգենշտոկում․ Շվեյցարիայի ԱԳՆ
19:1516.06.26 -
Քաղաքական
Խայտառակություն. աղմկոտ առաջարկ կամ «իշխանությունն է որոշելու ընտրությունների մասնակիցներին»
19:0016.06.26 -
Հասարակական
Վթար՝ Շիրակի մարզում. «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում
18:4716.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Սկանդալային գրությունը նախարարությունում է. ընդդիմադիր դաշտը մաքրելու փո՞րձ
18:3016.06.26 -
Իրավական
Բացահայտվել է մայրաքաղաքում տեղի ունեցած գողության դեպքը. կասկածյալը 21-ամյա երիտասարդ է
17:3516.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կանխել է Սպիտակ տան վրա հարձակվելու համակարգված ահաբեկչական դավադրություն․ Վենս
17:2516.06.26 -
Միջազգային
Իրանը դիմակայել է լուրջ հարվածների, ինչի շնորհիվ Թեհրանին հաջողվել է ԱՄՆ-ին ծնկի բերել․ Ynet
17:1316.06.26 -
Հայաստան
Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. «Հետք»
17:0516.06.26 -
Քաղաքական
ՀՀ տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրային. քաղաքագետ
16:4016.06.26 -
Միջազգային
Հարվածներ՝ Մոսկվային. G7-ը Ֆրանսիայում քննարկում է «Ուկրաինայում խաղաղության կառուցումը»
16:3316.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներին
16:2516.06.26 -
Միջազգային
Թուրքիան պատրաստ է միջնորդել ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլում. Հաքան Ֆիդան
16:0816.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվների ապասառեցում․ Քաթարը մանրամասներ է հայտնել բանակցություններից
15:3816.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանի հետ «խաղաղությունը» տնտեսական խթան է համարում Փաշինյանը
15:3016.06.26 -
Քաղաքական
TRIPP նախագիծը հարցականի տակ է, իսկ իշխանության քաղաքականությունը՝ անհեռատես․ Նարեկ Մանթաշյան
15:0016.06.26 -
Իրավական
Ենթադրում եմ՝ եղել է. ոստիկանի կցկտուր պատասխանները՝ Լևոն Քոչարյանի հարցերին
14:5016.06.26 -
Միջազգային
ԵԽ նախագահը պահանջում է ստուգել եվրապատգամավոր Կարտայզերին՝ ՌԴ-ի հետ շփումների պատճառով․ Politico
14:4516.06.26 -
Միջազգային
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը․ ԶԼՄ
14:1616.06.26 -
Իրավական
Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 24News
14:0916.06.26 -
Հասարակական
Մամա ջան, օգնի՛ր. նոր մանրամասներ՝ գետն ընկած փոքրիկ աղջիկների որոնումներից
13:2616.06.26 -
Միջազգային
Մակրոնը Զելենսկուն խոստացել է օգնել G7-ի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու հարցում․ Euronews
13:1916.06.26 -
Քաղաքական
ՔՊ-ի ԿԸՀ-ն ապացուցեց՝ կարևորը ոչ թե ընտրողն է, այլ արդյունքները հաշվողը․ Արա Պողոսյան
13:0016.06.26 -
Քաղաքական
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան
12:2316.06.26 -
Միջազգային
Ռազմական գործողությունների դադարեցումը Իրան-ԱՄՆ հուշագրի ամենակարևոր մասն է․ Արաղչի
12:1616.06.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման համար շաբաթներ կպահանջվեն․ FT
12:0716.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հուշագրի ստորագրումից հետո․ Արաղչի
12:0016.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները
10:1916.06.26 -
Մամուլի տեսություն
Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»
09:5916.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»
09:5016.06.26 -
Մամուլի տեսություն
Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»
09:4716.06.26 -
Մամուլի տեսություն
Գյուղացին՝ իշխանական սին խոստումների պատանդ. եվրոպական «դրախտն» ու իրականության դառնությունը. «Փաստ»
09:2516.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»
09:2016.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ համաձայնագրի գլխավոր սպառնալիքը. Իսրայելը կենթարկվի՞ Թրամփի որոշմանը
23:5415.06.26 -
Հասարակական
Շոկի մեջ են քաղաքացիները սպասվող թանկացումներից. սոցիալական բողոք է հասունանում
23:3915.06.26 -
Քաղաքական
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
23:2615.06.26 -
Քաղաքական
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
22:4715.06.26 -
Իրավական
Ձերբակալված կա օրգովցի 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերելու գործով
22:0915.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 13-ամյա աղջկան տեսնող է եղել. երկու քույրերին դեռ որոնում են Փամբակի ջրերում
21:4215.06.26 -
Զինված ուժեր
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զnրավարժությունը․ ՊՆ
21:3015.06.26 -
Քաղաքական
Կես միլիոն քաղաքացի կաշառակե՞ր է. ընտրակաշառքի գործերով դատարանը դեռ ոչ մեկին մեղավոր չի ճանաչել
21:1815.06.26 -
Հասարակական
Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am
21:1015.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալներ՝ հետընտրական Հայաստանում. քաղաքական ճգնաժամի վտանգը մեծանում է
20:3015.06.26 -
Քաղաքական
Հատուկ պահպանվող տարածքից տեսանյութն ինչպե՞ս է հայտնվում փաշինյանական ալիքում. պարզ հարցեր՝ ԱԱԾ-ին
20:1715.06.26 -
Հասարակական
ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»
20:0915.06.26 -
Հասարակական
Վտանգավոր նախադեպ է ստեղծվում ԿԸՀ սկանդալային որոշումից հետո. իրավական գնահատականներ
19:5815.06.26 -
Հասարակական
Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19:4615.06.26 -
Տնտեսական
Թանկացումն անխուսափելի է դառնում. շղթայական գնաճ է առաջացնելու ակցիզային հարկի բարձրացումը
19:0015.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երեխա է գետն ընկել. Փամբակում որոնում են 7 և 13 տարեկան քույրերի
18:3015.06.26 -
Հայաստան
Շրջանառության մեջ է դրվում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
17:1215.06.26 -
Իրավական
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
16:3415.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո»
16:3315.06.26 -
Հասարակական
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
16:0515.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
15:5315.06.26 -
Հասարակական
Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ
15:4515.06.26 -
Քաղաքական
Երևանը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի դեպի «Արևմուտքի օգնությունը». Նարիշկին
15:3915.06.26 -
Տարածաշրջան
Իրանը 60 օրով անվճար կդարձնի անցումը Հորմուզի նեղուցով. ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին
15:2015.06.26 -
Հասարակական
ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը բոյկոտ է հայտարարել. դեմ են նոր տնօրենի նշանակմանը
14:5815.06.26 -
Հասարակական
Կապանում դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
14:1115.06.26 -
Հասարակական
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու
13:1215.06.26 -
Հասարակական
Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» (տեսանյութ)
12:4515.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ալիևը «գոտեպնդում է» Փաշինյանին. ինչո՞ւ էր Հայաստան գործուղվել Հաջիևը
12:3015.06.26 -
Քաղաքական
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
12:1515.06.26 -
Հասարակական
Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը
12:0215.06.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու
11:2615.06.26 -
Հասարակական
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
09:4515.06.26 -
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26
Հայ-թուրքական հաշտեցում հնարավո՞ր է․ Ռուբեն Մելքոնյան
Հայտնի թյուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ծավալուն վերլուծություն է գրել, որում հանգամանալից անդրադարձ է կատարվում ընթացող բանակցությունների էությանն ու Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտության հնարավորությանն ընդհանրապես։
«Մոտավորապես 100 տարի առաջ Զարևանդը տվել է ոչ այնքան հռետորական հարցը՝ «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ», և ինքն էլ պատասխանել է համանուն գրքույկով: Չնայած անցնող 100 տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել և՛ տարածաշրջանային, և՛ համաշխարհային քաղաքականության մեջ, սակայն որոշ իրողություններ մնացել են նույնը. դրանց մեջ իրենց կարևոր տեղն ունեն հայ-թուրքական հարաբերությունները:
Ներկայումս «տարօրինակ» զուգադիպությամբ և ջերմեռանդությամբ այս պահի իշխանությունները, նրանց շուրջբոլորը գտնվող որոշ «անկախ» վերլուծաբաններ, քարոզիչներ շրջանառության մեջ են դրել հայ-թուրքական հաշտեցման կամ թշնամանքը կառավարելու հարցը և ակամա դարձել Զարևանդի 100 տարի առաջ տրված սպառիչ պատասխանների հասցեատերը: Խոսքի ազատության սկզբունքը որևէ մեկին չի զրկել մտքեր արտահայտելու իրավունքից, սակայն և որևէ իրավունք չի կարող գերակա լինել օբյեկտիվ իրողություններից, փաստերից, ուստի այս թեժացող «թուրքերի հետ հաշտվելու» արհեստական և դիլետանտական քննարկումներում ուղղակի անհրաժեշտություն է ավելացնել մեկ և ամենակարևոր մասնագիտական դիտարկումը՝ թուրքագիտականը:
Թուրքագիտությունը «ճշգրիտ գիտություն» է
Որպես սկզբնակետ և թեկուզ մի փոքր այլաբանորեն, սակայն պետք է շեշտեմ վաղուց արդեն ամրագրված մի իրողություն՝ թուրքագիտությունը «ճշգրիտ գիտություն» է. ուստի, Թուրքիայի վերաբերյալ դիտարկումներ անելու համար պետք են կոմպլեքս արևելագիտական/թուրքագիտական գիտելիքներ: Թուրքիայի, թուրքերի մասին կարծիքներ կարող են ունենալ և բարձրաձայնել շատ ոչ թուրքագետներ, սակայն առանց վիրավորելու պետք է նկատեմ, որ այդ կարծիքներից շատերը մեծ հավանականություն ունեն լինել մասամբ ճիշտ, մասամբ դիլետանտական կամ առնվազն խոցելի:
Ճիշտ այնպես, ինչպես թուրքագետի տեսակետները բժշկության, աստղագիտության կամ կենսաբանության մասին կարող են լինել վերը նշված բնութագրումների շրջանակներում: Թեև թուրքագիտության և բժշկության միջև մի նմանություն կամ զուգահեռ այնուամենայնիվ կա. ինչպես բժիշկը չի կարող տեսնել առողջական խնդիրը և լռել, այնպես էլ թուրքագետը չի կարող տեսնել Թուրքիայի, նրա քաղաքականության սխալ ընկալում, սխալ տեսակետների բարձրաձայնում և լռել:
Հայ-թուրքական հաշտեցում հնարավո՞ր է
Կարծում եմ, որ չկա որևէ բանական մարդ, որը չուզի հաշտություն և խաղաղություն. սրանք դոգմատիկ իրականություններ են և պետք չէ այս հանգամանքի վրա կառուցել հերթական պոպուլիստական թեզը, թե մենք ուզում ենք բացել խաղաղության դարաշրջան, կարծես ուրիշներն էլ ուզում են բացել պատերազմի դարաշրջան: Սակայն համադրելով առկա իրավիճակը և Թուրքիայի տասնամյակների անփոփոխ քաղաքականությունը՝ կարող ենք ասել, որ ներկայումս հայ-թուրքական հաշտեցում հնարավոր է միայն միակողմանի՝ հայկական կողմի զիջման գնով:
Ի՞նչն ենք զիջելու. առաջին հերթին մեզ համար կարմիր գծերը, որոնց մեջ են Հայաստանի ռազմական, քաղաքական և տնտեսական անվտանգությունը, պետականության գաղափարը, ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, մշակույթը, հոգևոր ժառանգությունը, ազատագրական պայքարը, ռազմական հաջողությունները, նվիրյալները և այլն: Սակայն այս նվաստացուցիչ զիջումն այսօր մոդայիկ տերմինով անվանվում է «կարծրատիպերից ազատագրում»:
Այս «ազատագրման» գործընթացի կարևոր փուլը սկսվել է 2018-ի իշխանափոխությունից հետո, քանի որ «կարծրատիպերի կոտրման» կողմնակիցները, որոնք մինչ այդ էլ նման մտածողության կրողներն էին և զբաղվում էին գրանտային, լրագրողական, «քաղակտիվիստական» գործունեությամբ, վերցրեցին իշխանությունը և սկսեցին տիրապետել պետական լծակների: Ուստի, 2018-ից Հայաստան պետությունը դարձավ «կարծրատիպերի կոտրման» գաղափարի կրող և իրականացնող:
Այդ «ուրախալի» լուրը հայ ժողովրդին ավետեց ոչ անհայտ Բոլթոնը, ով բառացիորեն խորհուրդ տվեց «ազատվել պատմական կարծրատիպերից»: Բոլթոնյան պոստուլատները դարձան ուղենիշային ներկայիս իշխանությունների համար, դրանք սկսեցին դրսևորվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև իշխող ֆրակցիայի պատգամավորների ելույթներում, 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ և իշխանությանը ֆիզիկապես կամ գաղափարապես մերձ կանգնած հանրային գործիչների հարցազրույցներում:
Ուրեմն ֆիքսենք՝ հայ-թուրքական հաշտեցում, որը նման է թուրքական նախապայման-պարտադրանքներին, հնարավոր է.
եթե դու հրաժարվում ես Արցախից,եթե դու թույլ ես տալիս անխոչընդոտ նվաճել ՀՀ սուվերեն տարածքը
եթե դու համաձայնվում ես լինել բուտաֆորիկ պետություն,
եթե դու մոռանում ես քո անցյալը:
Պե՞տք է խոսել Թուրքիայի հետ
«Պրագմատիկների» շրջանում գրեթե ֆետիշացված է հետևյալ հանգամանքը՝ պետք է խոսել և հաշտվել Թուրքիայի հետ: Ի սկզբանե նշեմ, որ Թուրքիայի հետ խոսելուն, ինչպես նաև խաղաղությանը կողմ եմ, սակայն ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով է հնարավոր այդ երկխոսությունը, առավել ևս խաղաղությունը: Որպես մասնագետ և առանց որևէ ուռճացման կամ հուզականության ուզում եմ հստակ ասել և պնդել, որ թուրքական հավաքական ընկալման մեջ հայերի հետ շփվելու տարբերակը հենված է անհավասարության, ստորացման, արհամարհանքի վրա. այսինքն հայ-թուրքական երկխոսությունը ոչ թե հավասարը հավասարի հետ զրույց է, այլ ուժեղի և թույլի, թելադրողի և կատարողի:
Վերջին հայ-թուրքական շփումներում դա անթաքույց դրսևորվում է և եթե հանենք արևելյան-թուրքական պարտադիր սիրալիրության արարողակարգային թեթև տարրերը, որոնք կան թուրք պաշտոնյաների (Չավուշօղլու, Քըլըչ) խոսքերում, ապա վերը նշված թուրքական թելադրանքը ակնհայտ է: Շտապեմ ասել, որ հայ-թուրքական բանակցությունների նախորդ որևէ փուլում Հայաստանը անհավասար շփումների և թուրքական թելադրանքին համաձայն չի եղել. միգուցե հենց դրանով էլ «ապահովել» է այդ երկխոսության անհաջող արդյունքը:
«Պրագմատիկների» հաջորդ թեզը այն է, որ հայ-թուրքական երկխոսության շնորհիվ կարելի է կասեցնել թուրքական ագրեսիան. այս միտքը կարող է կենսագործվել միայն ու միայն համապատասխան աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակի և պայմանների դեպքում, այլ ոչ թե բոլոր դեպքերում և ուղղակի երկխոսության շնորհիվ: Սա կարելի էր անվանել իշխանությունների և նրանց սատարող «անկախ» վերլուծաբանների քաղաքական կամ էքսպերտային ինքնախաբեություն, սակայն կարծես այն ավելի ճիշտ է բնութագրել ռուսերեն հայտնի արտահայտությամբ «Слышал звон, да не знает, где он»: Եթե որպես իրենց քայլերի արդարացման օրինակ ուզում են նշել 2008-2009 թթ. ֆուտբոլային դիվանագիտությունը, ապա դա լիովին այլ իրավիճակում, լիովին այլ գործընթաց էր:
Առանց աշխարհաքաղաքական համապատասխան համատեքստի, առանց տարատեսակ լծակների լոկ բանակցությունները Թուրքիայի հետ, անգամ լավ, ընկերական հարաբերությունները երբևէ ի զորու չեն եղել կասեցնել թուրքական ագրեսիան: Օրինակ՝ Թուրքիան և Սիրիան 2000-ականներին ունեին լավ հարաբերություններ, Էրդողանն ու Ասադը մտերիմ էին անգամ ընտանիքներով, սակայն այդ ամենը փոխվեց հաշված օրերի ընթացքում և Թուրքիան ահաբեկչական պատերազմ սկսեց Սիրիայի դեմ, օկուպացրեց (և մինչ այսօր օկուպացված է պահում) նրա տարածքի մի մասը, իսկ Էրդողանը իր «ընկեր» Ասադին սկսեց դիմել ամենավիրավորական արտահայտություններով:
Ի դեպ, նախորդող տարիներին այսօրվա իշխանությանը մաս կազմող, կամ մերձ կանգնած, կամ գոնե լոյալություն պահպանող որոշակի շրջանակներ ակտիվորեն զբաղվում էին հայ-թուրքական երկխոսության տարբեր ծրագրերով և զուգահեռաբար ակտիվորեն ստանում էին տարբեր դրամաշնորհներ դրա համար: Հիմնական մոտիվացիան միջազգային հանրության ականջը շոյող նպատակներն էին՝ «հայ-թուրքական թշնամանքի վերացում», «երկխոսություն», «խաղաղություն», «հասարակությունների միջև փոխադարձ ընկալման ձևավորում» և այլն:
Կային նաև Հայաստանում գովազդված «անկախ» թուրք մտավորականներ, որոնք պայքարում էին ընդդեմ թուրքական ժխտման քաղաքականության, խոսում էին Թուրքիայում հայկական մշակութային ժառանագության մասին, «Հրանտ Դինքի ընկերներն էին»: Հիմա ուզում եմ հռետորական հարց տալ. այդքան տարիների ջանքերը, ծրագրերը (որոնք երբեմն հասնում էին աբսուրդի և շատ վատ էին թաքցնում ասելիքի բացակայությունը, քաղաքական պատվերը և փող լվանալու ցանկությունը), ծախսված գումարները որևէ օգուտ տվեցի՞ն:
Այդ ամենը ինչո՞վ և ինչքանո՞վ կանխեց թուրքական հասարակության մեջ հակահայկական ատելությունը, ինչքանո՞վ զսպեց Թուրքիայի ղեկավարությանը, որպեսզի այդ երկիրը 2020 թ. ուղղակի չմասնակցի արցախահայության դեմ դաժան ագրեսիային: Թուրքիայի այդ «համարձակ», «հայասեր» մտավորականներից որևէ մեկը հանդես եկա՞վ հրապարակային քննադատությամբ Արցախում անզեն տարեց հայերի գլխատման, ֆոսֆորային զենքի կիրառման, եկեղեցիների հանդեպ վանդալիզմի վերաբերյալ: Ուստի, «պրագմատիկները» հիմա էլ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսելուց առաջ պետք է նախ յուրահատուկ հաշվետվություն տան իրենց նախորդ փուլի գործունեության տապալման մասին:
Բայց ոչ, նրանք ոչ միայն դա չեն անում, այլ նոր թափով, ավելի կոտրված կարծրատիպերով և նոր մոլուցքով լծվել են նոր գրանտային ծրագրերի իրագործմանը: Իսկ անպաշտպան մնացած հայկական հասարակությանը հրամցվում են նոր կեղծիքներ, այլ, գոյություն չունեցող «հիանալի» Թուրքիայի մասին թեզեր:
Հայ-թուրքական բարեկամություն երբևէ չի եղել և չկա
Շարունակելով այն թեզը, որ թուրքագիտությունը «ճշգրիտ գիտություն» է, ուզում եմ առաջ քաշել և հիմնավորել ևս մեկ գաղափար՝ հայ-թուրքական բարեկամություն չի եղել, չկա և չի էլ կարող մոտ ապագայում լինել: Ես խոսում եմ բարեկամություն բառի տակ ընկալվող բոլոր իմաստների մասին, որոնք առկա են օրինակ հայերենի բացատրական բառարանում: Ես զարմանքով և անհանգստությամբ արձանագրում եմ, որ Հայաստանում տարածվում է թուրքական հայտնի ու կեղծ թեզը, թե իբրև հայերն ու թուրքերը շատ լավ հարաբերություններ են ունեցել, անգամ բարեկամ են եղել և այդ ամենը «երրորդ ուժերի» միջամտության հետևանքով փչացել է 1915-ին:
Այսինքն՝ իբրև թե մինչ այդ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, ուստի ներկայումս էլ դրանք կարող ենք վերականգնել: Փաստենք, որ հայ-թուրքական շփումներն ունեն մոտ հազար տարվա պատմություն՝ 11-րդ դարի սկզբից, երբ թյուրքական տարրը ներխուժեց և մնաց Հայաստանում: Ուրեմն սկսված այդ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը հայ-թուրքական բարեկամություն չի եղել: Ես խոսում եմ հայ և թուրք ընդհանուր հանրույթների, հայկական և թուրքական պետությունների մասին:
Խոսքը չի վերաբերվում առանձին անհատների, առևտրականների, հարևանների միջև երբեմն եղած լավ հարաբերություններին, դրանք որպես հակափաստարկ վկայակոչելը դիլետանտության ամենացայտուն դրսևորումն է (բացառությունը հաստատում է օրինաչափությունը): Այդ հազար տարվա հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը լի է կոտորածներով, ավերումներով, հալածանքներով, Հայաստանի տարածքի շարունակական փոքրացմամբ և հայաթափմամբ, ժողովրդագրական հակահայկական քաղաքականությամբ և իհարկե դրանց դեմ հայության պայքարով:
Ինչու հնարավոր չի եղել և հիմա ու մոտ ապագայում էլ հնարավոր չէ հայ-թուրքական բարեկամություն: Բերենք երկու քաղաքական-քաղաքագիտական և մեկ հասարակական ընկալմանը վերաբերող փաստարկներ:
Առաջինը՝ զուտ սառը քաղաքական հաշվարկներով եթե դիտարկենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ապա բազմաթիվ կետերում այդ երկու պետությունների շահերը իրար հակոտնյա են, ուստի շատ բնական է, որ փոխադարձ-համատեղ շահերի բացակայությունը կամ դրանց շատ փոքր լինելը ստիպում է այդ երկու երկրներին չանվանել բարեկամության ներուժ ունեցող երկրներ:
Երկրորդ՝ Հայաստանը և հայությունը որպես իրական և խորհրդանշական թիրախ ու թշնամի են ներկայացված Թուրքիայի Հանրապետության քաղաքական ինքնության հիմքում. դա տեսանելի էր դեռևս այդ պետության ձևավորման տարիներին՝ 1919-1923 թթ., իսկ հետո արդեն տեղ գտավ Թուրքիայի գաղափարախոսական և պետական փաստաթղթերում: Վստահաբար այս ամենում կար նաև թուրքական պատմական հիշողության դերը, որտեղ դեռ դարեր առաջ հայի կերպարը ընկալվել է որպես հիմնական թշնամի. դա դրսևորված է անգամ թուրքական վաղ շրջանի բանահյուսության մեջ:
Բացի պետական մոտեցումից, շատ տրամաբանական է, որ Թուրքիայի հանրային ընկալումը հայերի և Հայաստանի մասին նույնպես ծայրահեղ թշնամական է և ցանկացած կարգավիճակով (հաղթած, պարտված, բանակցող, խաղաղություն մուրող) Հայաստանը շարունակում է մնալ 85 միլոնանոց պետության հանրության գերակշիռ մեծամասնության մտածողության մեջ որպես թշնամի, թիրախ:
Ասածս հիմնավորելու համար դիտարկենք այն, ինչը հնարավոր չէ կեղծել կամ մանիպուլացնել՝ ժողովրդական բանահյուսությունը, ասացվածքները, դարձվածները, հայհոյանքները, որոնցում դրսևորվում է հայերի հանդեպ ընդգծված թշնամական, ռասիստական, քամահրական վերաբերմունքը: Փաստենք, որ «հայ» տերմինը Թուրքիայում կիրառում են և՛ քաղաքական մակարդակում սուր քննադատությունների համար, և՛ փողոցային վեճերում որպես հայհոյանք: Անգամ կենցաղային մակարդակում, օրինակ` մայրը երեխային կարող է նախատել և որպես ամենավիրավորական բառ նրան անվանել հայ: «Հայի վիժվածք»-ը քաղաքական ասպարեզում կիրառվող ամենակոպիտ վիրավորանքներից է և հաճախ է հասցեագրվում ոչ հայկական ծագում ունեցողներին և հավասարազոր է դավաճան իմաստին:
Եվ ի վերջո, ռասիստական և սեռական վիրավորանք պարունակող ասացվածք-դարձվածը, որը շատ է կիրառվում թուրքական հասարակության մեջ՝ «եթե հայ ես, ուրեմն (անկախ քո կամքից) պետք է տաս» (“mademki ermenisin istemeden vermelisin”): Թուրքական հասարակության մեջ հայերի հանդեպ այս վերաբերմունքը շատ ցայտուն դրսևորվում է հատկապես սոցիոլոգիական հարցումներում, որտեղ հայերը և Հայաստանը միշտ ընկալվում են որպես թշնամի՝ զբաղեցնելով «պատվավոր» տեղ առաջին եռյակում:
Այսինքն՝ հայ-թուրքական բարեկամություն անգամ տեսականորեն չի կարող լինել, քանի որ Թուրքիայում կա քաղաքական և հասարակական կոնսենսուս, պատմական դարավոր հիշողություն, մտածողություն և կարծրատիպ, որ հայը թշնամի է, պիղծ է, դավաճան է: Ընդ որում, դա եղել է միշտ՝ անկախ նրանից այդ պահին կար Արցախի հարց կամ նույնիսկ հայկական անկախ պետականություն, թե ոչ։
Բացի այդ, եկեք մեկ այլ տեսանկյունից էլ հարցին նայենք. ինչպիսի՞ն է թուրքական կրթական համակարգը, ինչպիսի՞ն են թուրքական դասագրքերը, հայը, Հայաստանը այնտեղ ինչպե՞ս են նկարագրված: Նույնը՝ որպես թշնամի, ուխտադրուժ, դավաճան, անպատիվ. այսինքն այսօր էլ շարունակում են Թուրքիայում և Ադրբեջանում կրթվել նորանոր հայատյաց սերունդներ, նոր թալեաթներ ու ռամիլսաֆարովներ: Եվ ինչքան էլ Հայաստանի այս պահի իշխանությունները ասեն խաղաղություն, բարեկամություն, միևնույնն է այդ խնդրողի, խեղճի կերպարով դրան չեն հասնելու, միայն թուրքական ընկալման մեջ ամրապնդելու են «անպատիվ հայի» կերպարը:
Վերջում կարևոր եմ համարում համառոտ նշել, որ թուրքական և՛ քաղաքական, և՛ հանրային ընկալման մեջ որպես թշնամի, սակայն այնուամենայնիվ ավելի հարգանքով են ընդունվում այն հայերը, որոնք պայքարել են ընդդեմ թուրքերի և կապ չունի հաղթել են, թե պարտվել՝ զորավար Անդրանիկը, Գևորգ Չավուշը և այլ մեր երախտավորներ: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության առաջին երեք նախագահների հանդեպ երբեք չի եղել այն արհամարհական վերաբերմունքը, որը կա ներկայումս: Սա են խաղի կանոնները Արևելքում…
Հայաստանյան հասարակության զգոնության թուլացման հետևողական քաղաքականությունը
Հիմա գանք Հայաստանում հասարակության զգոնության հետևողական թուլացմանը և հայ թուրքական բարեկամության հնարավորության մասին թեզերին. դրա առաջամարտիկը այս պահի իշխանություններն են՝ իրենց պատգամավորներով, վելուծաբաններով, մտավորականներով:
Շատերը խոսում են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական թշնամանքի հաղթահարման և բարեկամության ստեղծման մասին, սակայն ո՛չ իրավիճակն են լիովին պատկերացնում, ո՛չ բավարար գիտելիքներ ունեն թշնամական երկրների մասին, սակայն այդ ամենով հանդերձ անհիմն ինքնավստահությամբ ապակողմնորոշում են հասարակությանը:
Պետք է հստակ ասեմ, որ ուղղակի անթույլատրելի է, որ ցանկացած կամ պատահական մարդիկ խոսեն հայ-թուրքական «բարեկամության» թեմայից և առավել ևս այն պարագայում, երբ ճակատագրի հեգնանքով ներկայումս զբաղեցնում են պաշտոնական և պատասխանատու դիրք. սա վստահորեն կարելի է համարել ազգային, պետական և հասարակական անվտանգության առաջնային սպառնալիք:
Իշխանական թևից հնչող տարբեր մտքերը առավել ամփոփ շարադրված են դե ֆակտո և դե յուրե անաստված մի պատգամավորի կողմից.
Այնուհետև Զարևանդը ներկայացնում է թուրքի հետ հաշտվելու թուրքական նախապայմանները, որոնք այսօր էլ առկա են և որևէ փոփոխության չենթարկվելով՝ դրված են Հայաստանի և ցավոք սրտի այս պահին մեր երկիրը կառավարող հաշտասերների առջև, որոնց հրապարակային հայտարարությունները և քայլերը վկայում են, որ նրանք հակված են բավարարել թուրքական պահանջները, քանի որ դրանց մեջ անընդունելի ոչինչ չեն տեսնում:
Մէկ խոսքով, եթէ մենք թուրքին ներենք իսկ, ան մեզի պիտի չներէ: Թուրքը ոչ միայն սրտովին կատէ, այլ եւ կարհամարհէ մեզ»: Զարևանդի այս բառերը և մտքերը ոչ թե մասնակի, այլ ամբողջովին պատկերում են և՛ այսօրվա վիճակը, և՛ Թուրքիայի մոտեցումները, և՛ թուրքական նախապայմանները բավարարելու դեպքում սպասվող «ապագան»՝ նոր զիջումներ, արհամարհանք:
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական դրական ու «դրական» մեսիջների փոխանակում
Այսօրվա իշխանությունները կարծես չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ իրենց զիջումները, խաղաղասիրությունը թշնամու կողմից արժանանում է հենց այն վերաբերմունքին, որը սահմանել և կանխատեսել էր Զարևանդը: Օրինակ՝ հայաստանյան պաշտոնյաները «պատահականորեն» սկսեցին կիրառել տեղանունների ադրբեջանական և թուրքական տարբերակները. որպես ամենացայտուն օրինակ ֆիքսենք «Էյվազլին»:
Ի՞նչ արեց Ադրբեջանը հայաստանյան իշխանության այս «դրական մեսիջին» ի պատասխան. Ալիևը ցուցադրաբար կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքների և տեղանունների թուրքացված տարբերակները՝ «Բասարգեչար», «Գյոյչա», «Իրևան» և այլն, դրանք քարոզչական-գովազդային մեթոդներով տարածվում են ադրբեջանական հասարակության մեջ և ի վերջո, Ալիևը ուղղիղ հրամայում ու արգելում է իր երկրի պետական մարմիններին, քաղաքացիներին կիրառել անգամ Գորիս, Սիսիան և այլ տեղանուններ ու փոխարենը առաջարկում է դրանց ադրբեջանական տարբերակները:
Այն, որ տեղանունների կիրառումը նաև մեծ քաղաքականության և քաղաքական «մեսիջների» մաս է կազմում, դասագրքային ճշմարտություն է, որը սակայն կրկին հայաստանյան իշխանությունները իբրև թե չեն նկատում կամ չեն հասկանում: Այս առումով վերջին դրվագը կապված էր Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ:
Այդ դեպքի հետ կապված ցավակցություն հայտնեց Թուրքիայի բանագնաց, դեսպան Սերդար Քըլըչը, սակայն քչերը նկատեցին, որ նա չկիրառեց Սուրմալու անվանումը, քանի որ դա այսօր Թուրքիայի տարածքում գտնվող հայկական գավառի անուն է: Սա ոչ թե տարօրինակ բացառություն է, այլ նորմալ պետության կողմից պարտադիր իրականացվող քայլ:
Իսկ այդ ցավակցությունից օրեր անց հայաստանցի բանագնացը ցավակցեց իր գործընկեր Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած մի դեպքի հետ կապված. դեպքը տեղի էր ունեցել Այնթափում, որը 1921 թ. թուրքերի զավթելուց հետո վերանվանվել է Գազիանթեփ (գազի՝ անհավատներին հաղթող): Հայ բանագնացը իր ցավակցական ուղերձում կիրառեց հենց այդ եզրույթը․ մանրուք է, բայց կարևոր, և ի ցույց է դնում մեր երկրի այս պահի իշխանությունների և մասնավորապես արտաքին քաղաքական գերատեսչության «փայլն ու թշվառությունը»:
Սակայն թյուրքացված տեղանունների կիրառումը թվում է ավելի մեղմ սխալ, երբ լսում ես քաղաքական արխիվից այսօրվա իշխող թիմ վերադարձած «գերնախկիններից» ոմանց հայտարարություններն առ այն, որ ներկայումս «դուխով» հանձնվող տարածքները հայկական չեն, այլ ադրբեջանական, ուստի պետք է վերադարձնել: Այդ պարագայում Երևանն էլ պետք է «վերադարձնենք», քանի որ ադրբեջանցիները դա էլ են համարում իրենցը և այդ նույն իշխանական պաշտոնյաները լուրջ դեմքով և «ժողովրդից ստացած մանդատով» մի օր էլ կարող է այդ մասին «դուխով» հայտարարություն անեն:
Դեպքերի նման ընթացքի, կարմիր գծերի այսպես անպատիժ ու հանգիստ ոտնահարելու դեպքում չի բացառվում, որ մի օր այս մտածողության կրողները թուրքերից ու ադրբեջանցիներից ներողություն խնդրեն Հայոց ցեղասպանության, Սումգայիթի համար, ապամոնտաժեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Սև ֆանտազիայի ժանրից թվացող այս «ապագայի» մասին Թուրքիայում տպագրվող և Հրանտ Դինքի հիմանդրած «Ակօս» թերթի նախկին խմբագիր Ռոբեր Քոփթաշը հենց նույն «Ակօսի» էջերում դեռևս 2013-ին գրում էր.
«Սխալները պնդելը, դրանք կոծկելը, հասարակությունների մտահորիզոնը սահմանափակում են: Այդ մտահորիզոնը լայնացնելու համար, նախ անհրաժեշտ է ընդունել մեր սխալները: Այսպիսով, կարող ենք տեսնել, որ կարծեցյալ թշնամուց շատ չենք տարբերվում…: Ապագան Խոջալուի ցավը սրտերում կրող հայերինն է և Սումգայիթի պատճառով վշտացող ադրբեջանցիներինն է»:
Այսօրվա իշխանությունները բացարձակապես չեն էլ մտահոգվում, որ բղավելով «Արցախը Հայաստան է և վերջ» իրականում դարձան ադրբեջանական հաղթական լոզունգի կերտող-հեղինակ, քանի որ բոլոր հայկական տարածքների նվաճումները և այսօր էլ շարունակվող Հայաստանի զիջումները ուղեկցվում են Ալիևի կողմից «Ղարաբաղը Ադրբեջան է» կարգախոսի բղավելով:
Տեսնես հոգեբանորեն ի՞նչ կարող է զգալ մարդը, պաշտոնյան, երբ ամեն անգամ տեսնում է իր բղաված լոզունգի ներքո նորանոր կորուստները, նորանոր տնավեր հայկական ընտանիքներին, նորանոր գաղթականներին և Արցախի տարբեր տարածքներից հայկական հուշարձանների, խաչքարերի «գաղթը»: Կամ ի՞նչ է զգում այդ նույն անձը իր մասին ծաղրական երգի՝ «ne oldu Paşinyan» բառերի հեղինակի հետ նույն սեղանի շուրջ հայտնվելիս և նրա հետ ու նրա ծաղրական-արհամարհալից ժպիտի ներքո բանակցելիս:
Ամփոփելով՝ ևս մեկ անգամ փաստենք, որ հայերն ու Հայաստանը այսօր էլ շարունակում են մնալ Թուրքիայի և թուրքերի իրական, գաղափարական թշնամիները, ուստի հայ-թուրքական բարեկամության մասին մտքերը ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա զուրկ են որևէ հիմքից և հիմնավորումից: Հայաստանը ֆիզիկապես և բարոյապես ոչնչացնելու թուրքական ծրագիրը այսօր էլ մնում է ուժի մեջ և եթե անգամ մենք դադարենք թուրքին թշնամի համարելուց, ապա նա չի դադարեցնելու մեզ որպես թշնամի ընդունելուց: «Նոր Թուրքիա» կերտում է Էրդողանը՝ ազգայնական, կրոնական ավանդույթների վրա հենված. «Նոր Հայաստան» կերտում են այս պահի իշխանությունները՝ ապազգային, կրոնից հեռու, ավանդույթները արհամարհող, պատմական հիշողությունը ուրացած:
Իսկ ի՞նչ անել. հավատարիմ մնալով ձևավորված արդյունավետ, արժանապատիվ մեխանիզմներին՝ շփվել թշնամիների հետ, չնահանջել կարևոր սկզբունքային գծերից, չտարվել իլյուզիաներով բարեկամության մասին և շարունակել բարդ համակեցության այն պայքարը, որը հաստատվել է Արևելքում գործող գրված և չգրված օրենքներով»:
-
21:46
16.06.26
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներ
Կարդալ ավելին
-
21:15
16.06.26
Մահացած ծնված երեխա է TRIPP-ը. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մշուշոտ է դարձնում Թրամփի ուղու ճակատագիրը
Կարդալ ավելին
-
20:38
16.06.26
Նոր քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը
Կարդալ ավելին
-
20:26
16.06.26
Իսրայել Հակոբկոխյանը շարունակում է հացադուլը
Կարդալ ավելին