Լրահոս
Քաղաքական
16:30
30.09.22
106

Հայ-ադրբեջանական իրավիճակի կարգավորման համար Լավրովը կարևորում է ԱՊՀ աջակցությունը

Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՊՀ-ի մյուս երկրների աջակցությունը օգտակար կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման համար: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այսպիսի հայտարարություն է արել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով արցախյան հարցին՝ Լավրովը նշել է, որ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների ներգրավման հնարավորությունը այնտեղ: